Այսօր: Շաբաթ, 28 Մարտի 2020թ.
Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.03.20 ՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԾԱՌԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԷՏԻ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Էջմիածնում մեկնարկել են ծառերի գարնանային էտի եւ ձեւավորման աշխատանքներ: Գարնանային էտը ներկայում ընթանում է ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրոդրական փողոցներում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորը էտ: Զուգահեռաբար կազմակերպվում է նաեւ ճյուղերի տեսակավորում եւ տեղափոխում:
Աշխատանքները կատարվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության համապատասխան մասնագետի վերահսկողությամբ։

06.03.20 «ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԳԱՌՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՆԳԱՌՆ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
«Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագրով Հայաստանում էր էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկից ժամանած պատվիրակությունը:Ծրագիրը, որով պատվիրակությունը եկել էր, նվիրված է Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին: Էջմիածին այցը մեկնարկեց «Անմար կրակ» հուշահամալիրում՝ ոգեկոչման արարողությամբ: Միջոցառումների ծրագիրը շարունակվեց Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում. Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան 5-րդ ավագ դպրոցի սաների հետ համատեղ հանձնախումբը հանդես եկավ Հայրենական մեծ պատերազմի մասին բանախոսություն-քնարկմամբ եւ փոքրիկ ցերեկույթով: Այցի շրջանակում քույր քաղաքից ժամանած հյուրերին քաղաքապետարանում ընդունել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Հանդիպամ ընթացքում ներկայացվել ... Մանրամասն
22.02.20 ԳՐՔԻ ՏՈՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ոչ միայն մեծ ընթերցասեր էր եւ սիրում էր գրքեր գնել, նաեւ շատ հաճախ գրքեր էր նվիրում։ Ուստի պատահական չէ, որ հենց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Հայաստանում նշանավորված որպես գիրք նվիրելու օր։ Գրքի տոնն էջմիածնում ե՛ւ գրքառատ էր, ե՛ւ միջոցառումներով լեցուն։ Կենտրոնական գրադարանի հարակից տարածքում հաճելի իրարանցում էր. մարդիկ գրքեր էին նվիրում գրադարանին, լուսանկարվում թեմատիկ տաղավարում։ Տարածքի տրամադրությունն ամբողջացնում էր նկարների ճեմուղին. Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի աշակերտների աշխատանքները գրքերի կազմերի նկարազարդումներ էին։ Ներկայացված 41 աշխատանքում գերակշռում էր թումանյանական թեման։ Քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ... Մանրամասն
21.02.20 ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
Էջմիածնի Կոմիտասի անվան մշակութի պալատի բեմում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաներն են՝ հաշվետու համերգով: «Հայոց արծիվներ» դհոլահարների խումբը՝ գեղարվեստական ղեկավար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ համերգային օրը սկսել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցի այցելությամբ, որից հետո միայն բարձրացել բեմ՝ հաշվետու ելույթներով ծնողնրին եւ հանդիսատեսին ներկայացնելու ձեռք բերած կատարողական հմտությունները: Կենտրոնի փողային նվագախմբի եւ պարի խմբերի հետ համատեղ դհոլահարների համույթը ներկայացավ հագեցած համերգային ծրագրով: Համերգը նաեւ բարեգործական բնույթ էր կրում. հանդիսատեսի շարքերում էին տարբեր հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների ... Մանրամասն
15.02.20 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Տեառնընդառաջը կամ Տրընդեզը հայերիս ամենասիրելի տոներից մեկն է։ Տոնի քրիստոնեական խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Ըստ նախնյաց օրենքի՝ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Իսկ ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր եւ այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ որոշել են տարվա բերքառատությունը։Տոնն Էջմիածնում նշվեց ազգային ողջ ծիսակարգի պահպանմամբ:Օրվա խորհրդով կատարվեց 40 օրական մանուկի եւ նորապսակների օրհնության կարգ, վառվեց Տեառնընդառաջի խարույկը եւ տոնի ժողովրդական ծիսակարգը ներկայացվեց շուրջպարով, աղանձ բաժանելով ու խաղիկներ ... Մանրամասն
03.02.20 ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ԼԻՆ ԹՐԵՅՍԻԻՆ
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Այցը ճանաչողական էր դեսպանի համար. սա նրա առաջին պաշտոնական այցն էր Էջմիածին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ուղիների ընդլայնման հնարավորությունները, քաղաքապետը պատմել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի մասին։ Կարեւորելով նման հանդիպումները, դեսպան Լին Թրեյսին նշեց, որ դրանք օգնում են ավելի լավ ճանաչել Հայաստանը եւ մեծացնել բոլոր ուղղություններում երկկողմ կապերն առավել խորացնելու ու ընդլայնելու կարողությունը։ Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ 2020-ը կլինի ակտիվ համագործակցության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Էջմիածին համայն ավագանու նիստ - 24.07.2018
ավագանու արտահերթ նիստ (29.06.2018)
Էջմիածին քաղաքի ավագանու նիստ 10.04.18
Էջմիածին քաղաքի ավագանու նիստ 14.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք.Էջմիածին, Մաշտոցի 0

(0231)53663 /224 կամ 121/

echmun@ejmiatsin.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner